Վաշինգտոնում առաջարկում են պատժել Կովկասի պետություններին Չինաստանի հետ համագործակցելու համար

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը: Թբիլիսիի, Բաքվի ու Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք ու առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել:  Ո՞վ է նախաձեռնողը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Փաստաթուղթը կոչվում է այսպես՝ «Կովկասում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու մասին ակտ»: Նախաձեռնողը «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, ով ներկայացնում է Հարավային Կառոլինան, ի դեպ նա հայ լոբբիստների գործընկերն է և ժամանակին բավականին հայանպաստ գործունեություն է ծավալել: Հիմնականում այս փաստաթուղթն ուղղված է, իհարկե, Վրաստանի դեմ, ուր իսկապես Չինաստանի ազդեցությունը ամիս առ ամիս աճում է և չի կարող չմտահոգել ԱՄՆ-ի ղեկավարներին, բայց քանի որ փաստաթուղթը կոչվում է Կովկասում այդ ազդեցության մասին, պարզ է, որ դա ազդակ է նաև Հայաստանին և Ադրեջանին»,-ասել է Երկանյանը:

Կոնկրետ ի՞նչ է ենթադրում նախագիծը: Որքանո՞վ է մեզ վերաբերում: Որքանո՞վ է հավանական, որ կնդունվի:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment