Իսրայելի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իրանական վնասազերծված հռթիռ է ընկել Երուսահեմի հայկական թաղամասի տարածքում: Ի՞նչ է հաջողվել պարզել Արտյոմ Երկանյանին. նա «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել:
«Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել տեղի ունեցածի մասին, բացի այդ համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում Երուսաղեմի ոստիկանության բարձրաստիճան սպա, գնդապետ Տվիր Թամիմը պատմում է այն մասին, որ հրթիռներից մեկն ընկել է Երուսաղեմի հուդայական թաղամասում, մյուսը՝ քրիստոնեական, 3-րդը՝ հայկական թաղամասում: Եվ որ այդ ամենի հետևանքով կա 1 վիրավոր: Իսրայելական լրատվամիջոցներն էլ տեղեկություն են տարածում, թե հայկական թաղամասում ընկած հրթիռը հայտնվել է Պատրիարքությունից ոչ հեռու՝ ավտոկայանատեղիի տարածքում՝ հավանաբար խոսքը «Կովերի պարտեզ» կոչվող թաղամասի, այդ կալվածքի մասին է»,-ասել է Երկանյանը:
Երուսաղեմահայերի կյանքում ի՞նչ է փոխվել պատերազմական գործողությունների հետևանքով: Իսկ իրանահայերի շրջանում տուժողների մասին ի՞նչ տեղեկություններ կան:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: