Բրյուսելը պաշտոնապես առաջարկել է Անկարային միանալ Եվրոպական միության միասնական վճարային համակարգին: Թուրքիան առայժմ պատասխան չի տվել: Ինչպե՞ս է պետք հասկանալ այս առաջարկը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Օրերս Անկարայում ԵՄ մշտական ներկայացուցիչը պաշտոնապես հաստատեց այն, որ Անկարային այդպիսի առաջարկ Բրյուսելից արված է եղել և որ այդ հարցը Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կարելի է ասել, որ սա փոքրիկ սենսացիա է՝ հաշվի առնելով այն, որ արդեն ավելի քան 20 տարի է՝ Եվրաինտեգրման թեմայի շուրջ որևէ նորություն չկա: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտը հանձնել է դեռևս 1987թ.-ին, երկու տարի անց պաշտոնապես ճանաչվեց Եվրամիության անդամակցության թեկնածու և 2004թ.-ին պաշտոնապես մեկնարկեցին անդամակցության շուրջ բանակցությունները»,-ասել է Երկանյանը:
Կոնկրետ ի՞նչ է ենթադրում վճարային համակարգին միանալը: Թուրքիայի միանալը համակարգին Հայաստանի շահերից բխո՞ւմ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: