Իլհամ Ալիևի հրամանագրով հաստատվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սամանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Մեկնաբանները կարծում են, որ ինքնավարության գլխավոր օրենքի վերանայումը ուղղակիորեն կապված է թե՛ աշխարաքաղաքական վերջին զարգացումների, թե՛ Ալիևի ունեցած ներքին խնդիրների հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդում սահմանադրական այդ բարեփոխումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Վերանայվել են մի քանի կարևոր դրույթներ. առաջինը՝ հանվել է սահմանադրությունից հիշատակումը միջազգային այն համաձայնագրերի, որոնց հիման վրա ժամանակին ձևավորվել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Խոսքը 1921թ.-ին ստորագրված մոսկովյան և Կարսի պայմանագրերի մասին է: Ի դեպ, Հայաստանը իրավահաջորդն է այդ 2-րդ փաստաթուղթը ստորագրած կողմերից մեկի: Այդ տրամաբանությամբ պետք է որ Հայաստանի կարծիքն էլ հարցրած լինեին կամ գոնե տեղեկացնեին, բայց բնական է, որ նման բան չի եղել: Այս դրույթը վերանայելով՝ փաստորեն նպատակ են դնում նվազեցնել արտաքին քաղաքական խաղացողների ազդեցությունը Նախիջևանում և Ադրբեջանում»,-ասել է Երկանյանը:
Արդյո՞ք դա կապված է Իրանի շուրջ զարգացումների հետ: Իսկ հնարավո՞ր է, որ ինքնավարությունը ընդհանրապես վերացվի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: