Իսրայելում խոստովանում են, որ Իրանից հետո կարող են ուժային գործողություն սկսել Թուրքիայի դեմ

Իսրայելի նախկին վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո հավանական է համարում իր երկրի զինված հակամարտությունը Թուրքիայի հետ: Նաֆթալի Բեննեթն ասել է, որ եթե Թուրքիան չվերանայի իր քաղաքականությունը, այն Իրանից հետո պետք է լինի հաջորդը: Ինչպե՞ս սա հասկանալ. Իսրայելը պատրաստվում է հարձակվե՞լ Թուրքիայի վրա: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Նաֆթալի Բեննեթն ասել է, որ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, Իսրայելի համար կարևորագույն մարտահրավերը դառնալու է Թուրքիան, և պատճառն այն է, որ Թուրքիան իր շուրջը փորձում է ձևավորել իսլամական դաշինք: Բեննեթն ասել է՝ Իսրայելը կպատասխանի, եթե զգա, որ այդ դաշինքը սպառնում է իր անվտանգությանը: Իսրայելցի մի շարք այլ բարձրաստիճան պետական գործիչներ ևս խոսել են այն մասին, որ Թուրքիան կարող է լինել հաջորդը՝ Իրանից հետո այն պետությունների շարքում, որոնց դեմ Իսրայելը ուժային գործողություն է կիրառելու»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս են մեկնաբանում Թուրքիայում: Բայց մինչ այդ էլ բազմիցս եղել են դեպքեր, երբ հարաբերություններն Իսրայելի ու Թուրքիայի միջև ծայրաստիճան լարվում էին, բայց հետո կրկին հաշտվում էին ու սկսում էին համագործակցել: Արդյո՞ք այս ամենը խաղ չէ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment