Ապրրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրացվեն հատուցումների սահմանաչափերը

ԱՊՊԱ համակարգում բարձրացվում են հատուցումների սահմանաչափերը: Թեմային հետևել է Տիգրան Հովակիմյանը և «Հորիզոնի» տաղավարում ներկայացրել է մանրամասներ՝ նախ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել այս փոփոխությունը և ինչո՞ւ էր անհրաժեշտ բարձրացնել այդ շեմերը։

 «Այսօր Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իրազեկելու ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն այս ապրիլի 1-ից: Ինչպես տեղեկացրին, այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ վթարի դեպքում տուժած քաղաքացիները ավելի մեծ հատուցում ստանան,  առաջացած ծախսերը փոխհատուցվեն ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների ֆինանսական լրացուցիչ բեռը և բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը: Եթե վնասվել է մեքենան, ապա մեկ անձի համար առավելագույն հատուցումը գործող 1 միլիոն 800 հազար դրամից կբարձրանա 2 միլիոն 500 հազար դրամ։ Իսկ եթե վնասը կապված է առողջության կամ կյանքի հետ, ապա հատուցման առավելագույն չափը 3 միլիոն 300 հազարից կբարձրանա 3 միլիոն 500 հազար դրամ։ Բարձրացվում է նաև 1 վթարի դեպքում բոլոր տուժածներին միասին վճարվող ընդհանուր գումարի սահմանաչափը՝ համապատասխանաբար դառնալով 25,000,000 և 35,000,000 դրամ»,-ասել է Տիգրան Հովակիմյանը:

Հաճախ քաղաքացիներին հետաքրքրում է՝ այս փոփոխությունները արդյո՞ք կարող են ազդել ԱՊՊԱ պոլիսի արժեքի վրա։ Սպասվո՞ւմ է արդյոք թանկացում։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment