Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին այսօր առավոտյան անակնկալ կերպով հրավիրել են Քննչական կոմիտե: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, նշելով, որ այլ տեղեկություն չունեն: Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով, նույն քրեական վարույթն է, որով շաբաթներ առաջ եպիսկոպոսներին էին հրավիրել հարցաքննության, միայն թե աշխարհիկ ներկայացուցիչները վկայի կարգավիճակով … Read more

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կտա 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025թ. հուլիսին Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 ֆինանսական տարիների համար նախատեսված ԵՄ ֆինանսական աջակցության 143 մլն եվրո ընդհանուր արժողությամբ բազմամյա գործողությունների ծրագիրը, որը … Read more

Այո, իմ հրահանգով է դիմում գրել, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում․ Փաշինյանը Էդիտա Գզոյանի մասին

Այսօրվա ասուլիսում Փաշինյանը հաստատեց՝ իր հրահանգով են պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Փաշինյանը նաեւ հաստատեց տեղեկությունները, որ Գզոյանին աշխատանքից ազատել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով։  «Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ … Read more

Քարակերտում կասկածելի հիվանդության պատճառով մոտ 100 ոչխար ու գառներ են անկել

Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 38-ամյա Ալբերտ Դավթյանն ու իր ընտանիքի անդամները հայտնվել են անելանելի ու անպաշտպան վիճակում։ Այսօր՝ մարտի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Դավթյանն ասում էր. «Երկար ժամանակ է՝ վարկերով զբաղվում ենք ոչխարաբուծությամբ, առավոտից իրիկուն մեր արդար քրտինքն ենք դնում աշխատանքում, բայց չգիտեմ թե ով, որ … Read more

Չորս անհիմն պնդում մեկ նախադասության մեջ․ «Առավոտ» – Live News

«Առավոտ»․ Երբ որևէ երկրի ղեկավար ելույթ է ունենում https://www.youtube.com/live/ZYcK7wOfDqk?si=iVeTYS8nnP_haUnK  Եվրոպական խորհրդարանում, նա, որքան գիտեմ, սովորաբար անդրադառնում է միջազգային քաղաքականությանը և իր երկրի դիրքորոշմանը այդ քաղաքականության այս կամ այն հարցում: Բայց, հաշվի առնելով ԵՄ-ի և Փաշինյանի, այսպես ասենք, յուրահատուկ հարաբերությունները, Հայաստանի վարչապետն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական կյանքին, բողոքել է հոգևորականներից և ընդդիմությունից, զուգահեռաբար արդարացնելով իր … Read more

Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճանով – Live News

Երևանում մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում … Read more

Փա՛ստ է, որ Սիսիանցին ուզում է ուժեղ Հայաստանում արժանապատիվ ապրել. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Սիսիան կատարած այցի տպավորությունները. «Սիսիանցիներ ջան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության, լսելու և խոսելու համար։ Այլ զգացողություն կար Սիսիանում։ Փա՛ստ է, որ Սիսիանցին ուզում է ուժեղ Հայաստանում արժանապատիվ ապրել։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է»։

Ալիևյան ռեժիմի ցեղասպանական էությունը և մեր անդրդվելի պայքարը․ Արտակ Բեգլարյանի բացառիկ հարցազրույցը France 24-ին

France 24 հեռուստաալիքի գլխավոր «Tête-à-Tête» հաղորդման շրջանակներում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ալիևյան ռեժիմի հանցավոր բնույթը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող շարունակական ցեղասպանությունը: Ի պատասխան մեկ ամիս առաջ նույն հարթակում Ալիևի հնչեցրած կեղծիքների ու զրպարտությունների՝ ընդգծել եմ, որ հենց ինքն է նացիստ առաջնորդ, ում քաղաքականությունը հիմնված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների … Read more

Նոր ներխուժումներ ՀՀ-ի տարածքում. ինչո՞ւ են հանրությունից թաքցվել․ բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները պահանջում են Կառավարությունից պարզաբանել` ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում

«Turkish Airlines»-ով Թուրքիայից Հայաստան է ժամանել 170 ուղևոր

Այսօր՝ մարտի 11-ին Ստամբուլի օդանավակայանից «Turkish Airlines»-ն իրականացրել է դեպի Երևան առաջին չվերթը։ «Boeing 737-900» ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանից թռիչքը կատարել