Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին։Իսկ Սյունիքում 869 անապահով ընտանիք զրկվեց ընտանեկան նպաստից՝ հանապազօրյա հաց գնելու հնարավորությունից»։ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով այժմ ՍԴ-ում ՔՊ-ի ներկայացուցիչն է, դեռ հունվարին Կառավարությանը ներկայացրել է մի … Read more

Պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե քարտեզագրի նրա կյանքը. Արթուր Միքայելյան (տեսանյութ)

«Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։ Նա ընդգծում է՝ պետությունը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե քարտեզագրի նրա կյանքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ․ Արթուր Միքայելյան

«Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը խոստացավ մեզ խաղաղություն, բայց բերեց պատերազմներ, երեք պատերազմ բերեց, կորուստներ և՛ մարդկային և՛ տարածքային, բերեց անորոշություն: Նրանք թուլացրել են Հայաստանը բոլոր իմաստներով, թուլացրել են սահմանը, թուլացրել են բանակը, թուլացրել են պետությունը: Եվ հիմա մենք բոլորս եկել ենք ասելու, որ պահանջում ենք փոփոխություն և պատրաստ ենք այդ փոփոխություններին, գիտենք՝ ումից ենք դա … Read more

Նիկոլ Փաշինյան, քո մոտ հաստատ չի ստացվելու, առողջությունդ ես փչացնելու․ Արթուր Միքայելյան

  «Նիկոլ Փաշինյան, ուզում եմ դիմել քեզ ու ասեմ, որ քո մոտ հաստատ չի ստացվելու, իզուր ջանքեր մի գործադրիր, առողջությունդ ես փչացնելու, հետո անմեղսունակի կարգավիճակով փորձես ազատվես դավաճանի խարանից, չի կարելի նման բաներ անել։ Արգելում է մի մարդու անուն, ով իր ամբողջ կյանքում նվիրված է եղել հայ ժողովրդին ու Հայաստանին, որ այդ անունը չլինի ընտրաթերթիկի … Read more

Փա՛ստ է, որ Սիսիանցին ուզում է ուժեղ Հայաստանում արժանապատիվ ապրել. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Սիսիան կատարած այցի տպավորությունները. «Սիսիանցիներ ջան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության, լսելու և խոսելու համար։ Այլ զգացողություն կար Սիսիանում։ Փա՛ստ է, որ Սիսիանցին ուզում է ուժեղ Հայաստանում արժանապատիվ ապրել։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է»։

Հայաստանում հիվանդ մարդը չպիտի կանգնի երկընտրանքի առաջ՝ հաց գնի՞, թե՞ դեղ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)

Հայաստանում հիվանդ մարդը չպիտի կանգնի երկընտրանքի առաջ՝ հաց գնի՞, թե՞ դեղ։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։ «Հաց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Հայաստանում հիվանդ մարդը չպիտի կանգնի երկընտրանքի առաջ՝ հաց գնի՞, թե՞ դեղ։ Միջին թոշակը մոտ 50 հազար է, ու շատերի համար դեղերը դառնում են ամսվա ամենամեծ ծախսը։ … Read more

Չենք խնայելու միջոցներ մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար, Արթուր Միքայելյան 

12 Փետրվարի, 2026 Մեր հայրենիքը այսօր կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց ամենամեծ վտանգը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանությունները իրենց թույլ կամքի ու թույլ կառավարման հետևանքով սերմանել են յուրաքանչյուրիս մեջ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Արթուր Միքայելյանը: «Նրանք մեզ ստիպում են մուրալ խաղաղություն: Նրանք … Read more

Հարկ հավաքելը նպատակ չի լինելու, նպատակը՝ ուժեղ տնտեսությունն է. «Մեր ձևով» շարժման անդամ

«Հարկ հավաքելը նպատակ չի լինելու, նպատակը՝ ուժեղ տնտեսությունն է: Այսօր դու աշխատում ես, բայց իմացիր, որ քո աշխատանքը ամբողջությամբ քոնը չի, իսկ մենք գալիս ենք այդ ամեն ինչը փոխելու», – ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը: «0 տոկոս շրջանառության հարկ՝ փոքր ու միջին բիզնեսի համար: Դու աշխատում ես, ռիսկ ես անում, … Read more

«Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մենք կրկին կդառնանք մի մեծ ընտանիք». Արթուր Միքայելյան

Հունվար 14,2026 23:07 Նիկոլ Փաշինյանը քայքայել է երկրի անվտանգային համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը գնալով անկում է ապրում, նա պառակտել է ազգը, հիմա էլ փորձում է սասանել մեր ինքնության հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, այնինչ մեզ այսօր միասնություն է պետք, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։ «Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է … Read more