ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն որևէ կերպ չի նսեմացնում ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող … Read more

Արտյոմ Սոլոյանն ունի չորս որդի, չորսն էլ գրանցված են Դյուցազնագրքում (տեսանյութ)

Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ։ Տաշիրի Մեծավան գյուղից Արտյոմ Սոլոյանն ունի չորս որդի՝ չորսն էլ գրանցված են Դուցազնագրքում, որոնք տարբեր ռեկորդներ են սահմանել։ Որդիներից  Դավիթ Սոլոյանը 5 տարեկանում գրանցվել է աշխարհի ռեկորդների գրքում։ Նա մեկ ձեռքի վրա գետնից հրում վարժությունը կատարել է 81 անգամ։ Ինքը՝ Արտյոմ Սոլոյանը, ևս մասնակցել է Հայաստանի սահմաններից դուրս ուժային եռամարտի … Read more

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ – Live News

Ոսկին միջազգային բորսաներում շարունակում է գնաճ արձանագրել։ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին՝ համաշխարհային շուկայում զգալիորեն ավելացել է այս թանկարժեք մետաղի պահանջարկը։ Դա էլ նպաստում է, որպեսզի գնաճը լինի կայուն։ Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների, Comex-ում ապրիլյան ֆյուչերսների համար մեկ ունցիա ոսկին, որը համարժեք է մոտ 31,1 գրամի, թանկացել է 72,863 դոլարով, հասնելով 5 176,56 դոլարի։ Մայիսյան ֆյուչերսների … Read more

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Ամերիկայի գավաթ 2026»-ի եզրափակիչ – Live News

Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային: Այս արդյունքով Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ և կմրցի Ուեսլի Սոյի հետ: Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 21:30-ին:

Բանգկոկ-Թբիլիսի չարտերային չվերթով կտեղափոխվեն Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ

Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին․ հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ Իրանում ռազմական գործողությունների հետևանքով թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել էին:

Սուրեն Պապիկյա´ն, ժամանակը գնաց. Դավիթ Անանյան – Live News

Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Իշխանական շրջանակներում սկսվեց աղմուկը։ ՀՀ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ «սուտ է»։ Ոչ հակափաստարկ ներկայացրեց, ոչ տվյալներ հրապարակեց։ Պարզապես հնչեցրեց մեղադրանք: Երեկ անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի … Read more

Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի

Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121 285 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 117 372 է եղել։ Սա նշանակում է, որ այս փետրվարին շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է մեր երկիր եկել։ «2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից … Read more

Խոր Վիրապի մոտակայքում խոշոր հրդեհ է (տեսանյութ) – Live News

Խոր Վիրապի մոտակայքում խոշոր հրդեհ է։ Ֆեյսբուքյան օգտատեր Բերտա Մարտիրոսյանի տարածած տեսանյութում երևում են ծխի թանձր քուլաներ, այն բավական մեծ տարածք է բռնել։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրդեհի վերաբերյալ դեռ տեղեկություն չի տարածել։   

Մենք էլ մեր հարցումներն ունենք, մեր վարկանիշը բարձր է, ինչքան էլ վախի մթնոլորտ ստեղծեն․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն

Ձյուն, ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանի անկում․ եղանակը հանգստյան օրերին – Live News

Երևանում մարտի 6-ի երեկոյան, 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 6-ի երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և … Read more