Հայաստանում շուրջ 4500 աշակերտ սովորում է պարսկերեն․ Մոհամմադ Ասադի Մովահեդ

ՀՊՄՀ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման, կրթական համագործակցության ընդլայնման և համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հարցեր։ ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշել է, որ բուհը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանում պարսկերենի դասավանդման մեթոդաբանության … Read more

Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 – Live News

Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։

Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կստեղծվեն նոր խոշորացված համայնքներ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ, Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան … Read more

ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։ Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված  բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝  համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։ Նոր կարգավորման համաձայն՝  … Read more

Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Բաղրամյան 3 շենքի բակում կառուցվել է պուրակ՝ նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին: Ինչպես Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, պուրակի գաղափարը, որը կյանքի է կոչվել հայրենի բնակավայրում՝ Հարություն Ավանեսյանի և համախոհների միջոցով, ծննդով գագարինցի, ՌԴ-ում բնակվող Նորայր Պողոսյանինն է: «Գագարին բնակավայրը 44-օրյա պատերազմում ունեցավ յոթ կորուստ, որոնց հիշատակը հավերժացվել է նաև 2021թվականին: … Read more

Հայաստանում այսօր նշվում է Հայրերի օրը – Live News

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։ Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։ Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը … Read more

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման․ ԱՆ – Live News

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքից. «Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»:

Դաբաղ հիվանդության կանխարգելման սիմուլյացիոն վարժանք՝ Մառնեուլում ու Բերդավանում

Դաբաղ հիվանդության կանխարգելման մեթոդների, համակարգված արձագանքման եղանակների, անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ այս անգամ խոսվել է Վրաստանի և Հայաստանի սահմանակից բնակավայրերում կազմակերպված համատեղ քննարկման և անդրսահմանային գործնական ուսուցման մեթոդի՝ սիմուլյացիոն վարժանքի միջոցով։Տեսչական մարմնից հայտնում են, որ վարժանքին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։Վրաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների, միջազգային … Read more

Վանաձորում այս խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը – Live News

Վանաձորում՝ Փամբակ գետում շարունակվում են 7 և 13 տարեկան երկու քույրերի որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք՝  հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 … Read more

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով – Live News

Երևանում հունիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 17-ին կեսօրից հետո, 18-21-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր … Read more