Ինչու են երեխաների ատամների բուժումը և հեռացումը կատարում ընդհանուր անզգայացմամբ

Կարիեսի և դրա բարդությունների տարածվածությունը լուրջ սպառնալիք է երեխաների առողջության համար և շարունակում է մնալ մանկական ստոմատոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկը։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ 1.5-18 տարեկանում կարիեսի տարածվածությունը կազմում է մոտ 70–90 տոկոս։ Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Եղիազարյանի խոսքով, ցավալի է փաստել, որ մարդիկ հաճախ դիմում են ստոմատոլոգի միայն ցավային ախտանիշների … Read more

Ինչպես կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից

Երեխաների ոչ սննդային թունավորումների մեծ մասը դեղերի, կենցաղային քիմիական նյութերի (օրինակ՝ սպիտակեցնող, ախտահանիչ, լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, քացախի), ինչպես նաև թունաքիմիկատների և թունավոր բույսերի՝ երեխաների համար անհասանելի վայրում չպահելու հետևանք է։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Թունավորումը տեղի է ունենում կլման, ներշնչման, ներարկման կամ ներծծման միջոցով` թունավոր նյութի ազդեցությամբ: Երեխաների թունավորումները շատ հաճախ … Read more

Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից – Live News

Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ: Առողջապահության նախարարությունից խորհուրդներ են տալիս՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից։ Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ … Read more

Երեխայի քնի խանգարում, անհանգստություն, դյուրագրգռություն, քոր հետանցքի շրջանում․ ինչն է պատճառը

Երեխան գիշերը անհանգիստ է քնում, հաճախ քորում է հետանցքի շրջանը, դարձել է դյուրագրգիռ կամ դժվար է կենտրոնանում։ Պատճառներից մեկը կարող է լինել սրատուտը՝ երեխաների շրջանում բավական տարածված մակաբուծային վարակ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից նշում են, որ սրատուտով վարակվելը միայն վատ հիգիենայի հետևանք չէ։ Այն երեխաների շրջանում տարածված մակաբուծային վարակ է, որը հեշտությամբ փոխանցվում է հատկապես մանկապարտեզում, դպրոցում … Read more

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել․ ԱՆ – Live News

Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ Նախարարությունից նշում են՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է: Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ: Համոզվեք, որ … Read more

Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են. «Օրրան»

«Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին»,-նշում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով երկու օր առաջ Փամբակ գետում երեխայի անշնչացած մարմինը հայտնաբերելուն։ «Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ «Օրրանի» ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,-նշում են կազմակերպությունից։

Փամբակ գետից հեռացվեց չարաբաստիկ խողովակը – Live News

Այսօր Վանաձորի 3-րդ մաս կոչվող տարածքով հոսող Փամբակ գետի վրայից հեռացվեց խողովակը, որի վրայով անցնելիս գետն էր ընկել երեկ մահացած հայտնաբերած 7-ամյա աղջնակը։ Նրա 13-ամյա քրոջը փրկարարները, կամավորները, բնակիչներն ու ջրասուզակները դեռ փնտրում են։ ՆԳՆ փրկարար ծառայությունից այսօր հայտնել են, որ 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, … Read more

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման․ ԱՆ – Live News

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքից. «Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»:

Վանաձորում այս խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը – Live News

Վանաձորում՝ Փամբակ գետում շարունակվում են 7 և 13 տարեկան երկու քույրերի որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք՝  հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 … Read more

Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի․ նոր մանրամասներ

«Դաժան դեպք է եղել, բայց մեր՝ վանաձորցիներիս խելքից, այդ խողովակն ինչ գործ ունի այդտեղ, որ երեխաներն էլ ընկնեն ջուրը», news.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի բնակիչներից մեկը՝ պատմելով նախօրեին  7 և 13 տարեկան երեխաների գետն ընկնելու մասին։  Նա նշեց, որ այդ խողովակի վրայից հղի կին էլ է ընկել, երեխաներն էլ են ընկել. «Մեկի խելքը չի հասնում … Read more