Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման․ ԱՆ – Live News
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքից. «Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»: