Վրաստանի իշխանությունները հերքել են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։ «Հրապարակ» թերթի հրապարակումից հետո վրացական գերատեսչությունը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան … Read more

Որքա՞ն է ծախսվել ՀՀ բյուջեից եվրոպացիների հակառուսական միջոցառումների համար․ Yerkir.am

Yerkir.am․  Yerkir.am-ը դեռևս մայիսի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով սպառիչ տվյալներ տրամադրել առ այն, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել  պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել էինք ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։ Երկարատև ձգձգումներից, բազմաթիվ … Read more

Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը

Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը։ Մրցույթում հաղթելուց հետո, դեռևս 2022 թվականին Վերան հյուրընկալվել էր 168TV-ի տաղավարում, որտեղ խոսել էր ոչ միայն մրցույթի, այլև իր սիրելի ծննդավայրի՝ Հադրութի ու Արցախի 44-օրյա պատերազմի մասին։ Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում՝ որպես … Read more

Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են. «Օրրան»

«Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին»,-նշում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով երկու օր առաջ Փամբակ գետում երեխայի անշնչացած մարմինը հայտնաբերելուն։ «Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ «Օրրանի» ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,-նշում են կազմակերպությունից։

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռիտա Շառոյանը – Live News

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը: Այս մասին տեղեկանում ենք մտավորական Վրեժ Սարուխանյանի էջից: «Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բացառիկ մի անհատականություն՝ նվիրյալ մշակութաբան, վաստակած ու սիրված ժուռնալիստ, հրապարակախոս, Աշնակի արժանապատիվ դուստր Ռիտա Շառոյանը։ Նա աշխատել է Գառնիի դպրոցում, «Սովետական Հայաստան» թերթում, Ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության հայաստանյան ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային … Read more

Հիմա էլ հայ ես՝ արի ապացուցիր՝ քո ավետյաց երկիրը ադրբեջանցու «պապենական հողը» չի եղել ու չի լինելու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլյա Շուշանյանը գրում է. «Ո՞վ կմտածեր. ընդամենը 6 տարի առաջ ՀԱՅԻ պայքարը ԹՈՒՐՔԻ դեմ էր՝ ԱՐՑԱԽԻ սահմաններին, իսկ անցած տարի՝ ՀԱՅԸ հայի դեմ էր կանգնած սեփական երկրի ներսում, ԷՋՄԻԱԾՆԻ դարպասների մատույցներում։Հիմա էլ հայ ես՝ արի ապացուցիր, որ մածունը սպիտակ է, իսկ քո ավետյաց երկիրը ադրբեջանցու «պապենական հողը» չի եղել ու չի լինելու։ … Read more

Հունիսի 20-ին սպասում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան – Live News

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ԹԵԺ ԳԻԾ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում․ ՄԻՊ

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ԹԵԺ ԳԻԾ  116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100  հեռախոսահամարով: Շնորհակալություն: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Փամբակ գետից հեռացվեց չարաբաստիկ խողովակը – Live News

Այսօր Վանաձորի 3-րդ մաս կոչվող տարածքով հոսող Փամբակ գետի վրայից հեռացվեց խողովակը, որի վրայով անցնելիս գետն էր ընկել երեկ մահացած հայտնաբերած 7-ամյա աղջնակը։ Նրա 13-ամյա քրոջը փրկարարները, կամավորները, բնակիչներն ու ջրասուզակները դեռ փնտրում են։ ՆԳՆ փրկարար ծառայությունից այսօր հայտնել են, որ 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, … Read more

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի: Հունիսի 21-ից օդի ջերմաստիճանը, կրկին կսկսի նվազել»,- նշել … Read more