ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։ Որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։ Համապատասխան տեղեկատվությունը վերաբերում է … Read more

Ո՞ր դեպքերում չեն կարող անջատել պարտք ունեցողի հոսանքը. կա չորս հիմք

Հոսանքի պարտք ունեցողների մեծ մասը կարծում է, թե անջատումն անխուսափելի է։ Իրականում կանոններն ուղղակի արգելում են այն մի քանի դեպքում, և ընթացակարգն ինքնին սպառողին տալիս է ժամանակ ու գործիքներ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ընթացակարգը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած Բաշխման ցանցային կանոններով և մանրածախ շուկայի առևտրային կանոններով։ Ե՞րբ է առաջանում պարտքը Մանրածախ շուկայի … Read more

Ամսական քանի՞ անգամ և որքա՞ն ժամանակով կարող են ձեր բնակարանի հոսանքն անջատել

Հոսանքի ընդհատումները շատերն ընկալում են որպես անխուսափելի անհարմարություն, որի վրա ազդել հնարավոր չէ։ Իրականում գործող կանոններով սահմանված են և՛ ընդհատումների առավելագույն տևողությունը, և՛ դրանց ամսական ու տարեկան թույլատրելի քանակը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած Բաշխման ցանցային կանոններով։ Պլանային ընդհատում. միայն ցերեկը և առավելագույնը վեց ժամ Կանոնների 132-րդ կետով բաշխողը պլանային ընդհատումը … Read more

ՀԾԿՀ-ն մեկ տարով երկարաձգել է «Հրազդան-5»-ի արտադրության լիցենզիայի ժամկետը

Oգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Ընկերության ներկայացրած հայտը սահմանված կարգով ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ուստի նիստում քննարկված որոշման նախագիծն … Read more

ՀԾԿՀ-ն և Հունաստանի RAAYE-ն կհամագործակցեն էներգետիկայի և ջրային ոլորտներում․ ստորագրվել է հուշագիր

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել․ Սույն թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող … Read more

ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։ Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված  բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝  համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։ Նոր կարգավորման համաձայն՝  … Read more

ՀԾԿՀ. Տնտեսվարող սուբյեկտների հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։ Հանձնաժողովից մանրամասնում են՝ որոշմամբ սահմանվել է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար … Read more

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թ․ 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին – Live News

Սույն թվականի մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թվականի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման … Read more

ՀԾԿՀ-ը նվազեցրել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները – Live News

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է․ «Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը)»:

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը

16 Փետրվարի, 2026 Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա ամփոփում է հանձնաժողովի 2025թ․ աշխատանքները։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։