Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության խորացումը

Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու … Read more

Հայաստանը մոտենում է ԵՄ ռազմական «Էրազմուս» ծրագրին. ՊՆ պատվիրակության այցը Բրյուսել

Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։ Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական … Read more

Վիրավորված զինծառայողները կարող են կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար (տեսանյութ)

Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ՊՆ սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ – Live News

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գառումը․ «Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»։

Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից – Live News

Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։ Այս մասին որոշում է կայացրել Կառավարությունը։ Զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Կապանում կախված հայտնաբերված 19-ամյա զինծառայողը նախօրեին երեկոյան հեռախոսազրույց էր ունեցել հոր հետ․ նոր մանրամասներ

Կապանում կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հայրը երեկ երեկոյան է խոսել որդու՝ Արամայիսի հետ։ Ասել է՝ ամեն ինչ լավ է պապ ջան, թե դրանից հետո ինչ է եղել չգիտենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արտիմետի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը Նրա խոսքով՝ Արամայիսի ընտանիքը ծնունդով Վայքից է, սակայն տարիներ շարունակ բնակվել է Արցախում։ Հայրը ծառայել է … Read more

Զինծառայողի մաhվшն դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ – Live News

Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: ՊՆ-ից ավելի վաղը հայտնել էին, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու … Read more

Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ-ը հաստատեց – Live News

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, այդպես էլ օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախընտրական վերջին օրերին ճիշտ ընտրություն կատարելու համար կխոսենք միայն փաստերով։ Փաստ է, որ տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին։ Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց։ Փաստ է, որ այսօր արդեն սեփական անվտանգությունն ապահովում է ամերիկացիների աջակցությամբ։ Ժողովուրդ, ընտրություն կատարիր փաստերի, ոչ թե խոստումների հիման … Read more

Պաշտպանության փոխնախարարները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։