Ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

ԱԱԾ-ի և իրավապահ համակարգի պարադոքսը՝ Մերձավանի դեպքի լույսին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ … Read more

«Կառավարությունը ես եմ» հայտարարությունը պարունակում է իշխանության յուրացման ակնհայտ տարրեր. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

«Կառավարությունը ես եմ». ժողովրդավարության վտանգավոր փիլիսոփայությունըՆիկոլ Փաշինյանի երեկվա ճեպազրույցում հնչած «կառավարությունը ես եմ» արտահայտությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես էմոցիոնալ արձագանք կամ քաղաքական հնարք։ Սակայն այս ձևակերպումն իրականում պարունակում է շատ ավելի վտանգավոր ենթատեքստ։ Կառավարությունը Սահմանադրությամբ կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են քվեարկությամբ։ Հետևաբար՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությունը ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, … Read more

Իրավապահ համակարգի հակառակ կողմը. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Վերջերս իրավապահ համակարգի պաշտոնական կայքերում հաճախ հանդիպում են հրապարակումներ, որտեղ լուսաբանվում է ղեկավարության «փայլուն» աշխատանքը լուսանկարների և տեսանյութերի միջոցով։ Դրանք, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն բարձրացնել հանրության վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։ Սակայն վիճակագրական տվյալները վկայում են հակառակի մասին՝ սպանությունների և դանակահարությունների դեպքերի թիվը շարունակաբար աճում է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում առկա են կոռուպցիոն դրսևորումներ, ինչի … Read more

Բաց նամակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Պարոն Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին Հարգելի՛ պարոն Կոպիրկին, Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ 2025 թ. հուլիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է փոփոխություններ

Այս անտանելի պայմաններում քաղաքացիները մի օր կարող են սկսել փնտրել այլընտրանքային գոյության նոր ձևեր՝ արձանագրելով անգամ կալանավորման «դրական» կողմերը

Վերջին շրջանում մի հետաքրքիր օրինաչափություն է ձևավորվում. եթե համարձակվես արտահայտել կարծիք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը հակասող, ապա կարող ես հայտնվել բանտում, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը քաղաքացիների շրջանում ձևավորում է վախի մթնոլորտ։ Այս անտանելի պայմաններում քաղաքացիները մի օր կարող են սկսել փնտրել այլընտրանքային գոյության նոր ձևեր՝ արձանագրելով անգամ կալանավորման «դրական» կողմերը։ Անազատության պայմաններում քաղաքացին ապահովվում է եռանգամյա … Read more

Այսպիսի աշխատաոճով աչքի ընկած անձն իրավունք ունի՞ հավակնել ՍԴ դատավորի թեկնածությանը. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հարց է ուղղում Արտակ Զեյնալյանին

Հարց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ Արտակ Զեյնալյանին Դեռևս 18.04.2019 թ-ի կառավարության նիստին, երբ Դուք այդ ժամանակ արդարադատության նախարար էիք, հանդես եք եկել առաջարկով՝ դատապարտյալների պահպանությունը քաղաքացիական առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով ավելացնել ՔԿԾ ծառայողների ևս երեսուն հաստիքային միավոր, ինչը պայմանավորված էր, ըստ էության, ՔԿԾ ծառայողների աշխատանքային իրավունքների խախտմամբ: Հարկ ենք համարում արձանագրել, որ Դուք ընդգծել եք, … Read more

Ոստիկանությունը կայծակնային կոռումպացվում է․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Արփինե Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունը կայծակնային կոռումպացվում է: Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում 13.06.2025 թ-ին ստացվել է առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող ահազանգ: Սկսենք նրանից, որ Արփինեի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պաշտոնական 1-02 հեռախոսահամարով գրեթե անհնար է միանգամից կապ հաստատել ոստիկանության հետ, ուստի ոստիկանության հետ կապը իրականացվում է որպես կանոն … Read more

Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով. հայտարարություն

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն չի ունեցել տվյալ ավտովթարին, առաջին հայացքից այդ պնդումները բավական կասկածելի են։ Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով, այն էլ՝ պարեկային ծառայության ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի պատճառով։ Ավելին՝ չի բացառվում, որ դեպքը … Read more

Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Բռնությունը բռնություն է ծնում: Օրերիս ականատես դարձանք, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարող՝ Արթուր Չախոյանի նկատմամբ, այն էլ լրատվամիջոցների առջև՝ Նոր Նորքի վարչական շրջանի համայնքապետարանում գործադրվել է բռնություն, ընդ որում, իր հանդեպ հետագայում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագայում անօրինականությունների ալիքը զուգորդվել է Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ՝ Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի առեղծվածային հրկիզմամբ … Read more