Քիչ առաջ Գյուրջյան փողոցում «Երևանի կանաչապատում» ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ. Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ։ Ուրեմն դիմում եմ անձամբ Արմեն Բեգոյանին՝ կամ հայտարարում եք, որ դադարեցնում եք Երևան քաղաքի ցանկացած կանաչ ծառի հատումը, կամ առավոտից — երեկո, բոլոր գործերս թողնելու եմ ու զբաղվեմ Ձեր և Ձեր ղեկավարած կառույցի … Read more

Նոր Նորքի բնակիչները ահազանգում են՝ բակերն ու խաղահրապարակները լցվել են կեղտաջրով

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 53 և հարակից շենքերի բակերն ու խաղահրապարակները լցված են կեղտաջրով: Shamshyan.com-ի տեղեկություններով 30 տարի է բնակիչները այս խնդրի առջև են կանգնած, բայց վերջին ամիսներին էլ ավելի է իրավիճակը սրվել։ Դիտահորերի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում է շենքերի բակեր ու խաղահրապարակ, ու հարցի վերջնական լուծում այդպես էլ չեն տեսնում։  «Դիմել … Read more

Մեր նպատակը երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն է․ Նարեկ Կարապետյան

Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։ Յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի համար հիմնադրամը տրամադրելու է 2 միլիոն դրամի աջակցություն։ Այն ընտանիքներին` որոնք կունենան հինգերորդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է ամենակարևորը՝ բնակարան։ Անվճար բնակարան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ … Read more

Կոռուպցիոն սկանդալ՝ Նոր Նորքի թաղապետարանում․ կաշառքի գործով ձերբակալվածներ կան

Ինչպես հայտնել ենք այսօր Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել … Read more

Ձերբակալություններ Նոր Նորքի թաղապետարանում․ ո՞ր բաժնի պետին են տարել․ ArmLur.am

Իրավապահները ձերբակալել են Նոր Նորք թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետին։ Հաղորդում է ArmLur.am-ը: Նշվում է, որ այս պահին քրեական հետապնդում է հարուցված 4 անձի նկատմամբ։ Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել են ձերբակալությունները, վերաբերում է կաշառքի գործին՝ թաղապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։

Նոր Նորքում դիտահորից կեղտաջրերի դուրս թափվելու պատճառով գարշահոտություն է տարածվել. պատկան մարմինները քայլ չեն անում

Արդեն 10 օրից ավելի է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Արտեմ Միկոյան 1 բնակելի շենքի առջև դեռ սովետական տարիներին տեղադրված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում և հասնում Բադալ Մուրադյան փողոց, ինչի պատճառով թե՛ շենքի ու հարակից մյուս շենքերի բնակիչները, թե՛ Բադալ Մուրադյան փողոցի հարևանությամբ ապրող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ու այդ փողոցում գործող հարյուրից … Read more