Փաշինյանի շարասյան վարորդը, ով վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, իրեն մեղավոր չի ճանաչում

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում, այլ հարցերի չպատասխանեց։ «Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ»,– ասաց նա։  

Հրապարակվեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը

Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։

Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով. հայտարարություն

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն չի ունեցել տվյալ ավտովթարին, առաջին հայացքից այդ պնդումները բավական կասկածելի են։ Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով, այն էլ՝ պարեկային ծառայության ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի պատճառով։ Ավելին՝ չի բացառվում, որ դեպքը … Read more

ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ փորձելով ապացուցել, որ Փաշինյանի շարասյունը կապ չունի վթարի հետ

  ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը։ «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «Վազ» … Read more