Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումն է կայացել Երևանում

Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել  ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը: Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի … Read more

Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում

The post Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում appeared first on Tribune.am.

Թուրքիայում սկսել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, գրում է Արմենպրես-ը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ … Read more

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար պայմաններ են անհրաժեշտ․ Հաքան Ֆիդան

Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Հաքան Ֆիդանը Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «շատ կարևոր քայլեր» է ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «բազմաթիվ … Read more

Հայ-թուրքական հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի ջրամբարի և Սարդարապատի կարգավորիչի շահագործման հարցերը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք … Read more

ԱՄՆ-ը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացման հայտարարությունը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։ «Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»։

Այսուհետ ՀՀ տնտեսվարողները Թուրքիայից ապրանքների ներմուծումը կիրականացնեն անմիջապես իրենց անունով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ … Read more

Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկը – Live News

Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել. «Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ … Read more

ԱԳՆ-ը ողջունում է ՀՀ-ի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ. Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու … Read more

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի՝ առևտրային արգելքները վերացնելու որոշմանը

Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ «Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և  խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից: Ընդգծենք, որ … Read more