Հաքան Ֆիդանը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը, խաղաղությանն ուղղված նախաձեռնություններն ու ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Բանակցությունների ավարտին Զելենսկին շնորհակալություն է հայտնել թուրք նախարարին համագործակցության համար և նրան պարգևատրել «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Leave a Comment