«Volvo» մակնիշի ցեմենտատորը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ

Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Այո, պարտքն աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այն սպասարկելու հնարավորություններն այսօր մեծացել են․ ՀՀ ֆինանսների նախարար

Այո, պարտքն աճում է, և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն, հիմա ինչի՞ ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով աճող պարտքի վերաբերյալ լրագրողի հարցին։ «Ես կարող եմ ասել, որ այսօր մեր … Read more

Փորձնական քննական էսսեները՝ մտահոգության առիթ․ քննարկվել են ԿԳՄՍ փորձնական մոդելի խնդիրներն ու անելիքները

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների ընթացքում փորձնական էսսեի ձևաչափն իրեն չի արդարացրել․ այս եզրահանգմանն է եկել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն՝ ուսումնասիրելով երկու տարվա փորձնական քննության արդյունքները։ էսսեի ձևաչափը Տավուշում փորձարկվում է  հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում՝ հետագայում հանրապետության բոլոր դպրոցներում տարածելու ակնկալիքով։ Ենթադրվում էր, որ դասական թեստերի փոխարեն աշակերտները քննության ժամանակ առաջարկվող … Read more

Ջրհեղեղից 1 տարի 8 ամիս անց դեռ քննարկում են վնասված հատվածների վերականգնումը

21 Հունվարի, 2026 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։ Համաձայն հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024 թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Հիշեցնենք, որ ջրհեղեղը … Read more

Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան

 Հասարակություն 21 Հունվար, 2026 12:19 Ռուսաստանաբնակ աստղային դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Հատիս լեռան գագաթ, որտեղ կառուցվում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձան-համալիրը: Նա նաև այցելել է քանդակագործ Արմեն Սամվելյանի արհեստանոցը, որտեղ ներկայում գտնվում է արձանը՝ սպասելով համալիրի կառուցումից հետո … Read more

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունն այս տարի 60-80 սմ-ով ավելի է

2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելին է, ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր․ ՀՀ նախագահն ստորագրեց օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Հիշեցնենք՝ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Խորհրդարանի փոխխոսնակը նախօրեին … Read more

Աշխատանքից հետո ոչ թե սրճարան, այլ ազգային պարի․ նոր քաղաքային սովորույթ

Հունվարի 16-ն ամսվա նախավերջին ուրբաթն էր, ինչը նշանակում է, որ աշխատանքից հետո ազգային մշակույթի սիրահարները ոչ թե տուն կամ մեկ այլ ժամանցի վայր էին գնալու, այլ ազգային պարերով շաբաթն ամփոփելու: Սա արդեն մշակույթ է դարձել հայկական էթնո պարերով հետաքրքրվողների համար և, կարելի է ասել, ամեն ուրբաթ նրանք ունեն այդ հնարավորությունը՝ շնորհիվ տարբեր ազգագրական խմբերի: Ամսվա … Read more

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակցի ենք սպասում, ինչն աննախադեպ է մեր պետության համար․ Վահե Հովհաննիսյան

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակիցների ենք սպասում, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք 2024-ին մեծ հաջողությամբ անցկացրինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դրան 3500-4000 մարդ էր մասնակցել։ Դա, կարելի է ասել, ամենամեծ միջոցառումներից էր, որ ՀՀ-ում տեղի է ունեցել։ … Read more

Երկրաշարժ է տեղի ունեցել (քարտեզ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հատուկ մոնիթորինգի գլխավոր կենտրոնի տվյալներով՝ հունվարի 20-ին Զակարպատիայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել ։ Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Մուկաչևոյի մոտակայքում, ունեցել է 2.4 մագնիտուդ ուժգնություն։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:52-ին։ Միևնույն ժամանակ, ըստ Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնի ( EMSC ), այս երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2.7 մագնիտուդ։ Այն տեղի է ունեցել … Read more