Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։ Արարատյան դաշտում  աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը  ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։ … Read more

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունն այս տարի 60-80 սմ-ով ավելի է

2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելին է, ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: