Հանրային քննարկում Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության մոդելի մասին

21 Հունվարի, 2026 Երեկ՝ հունվարի 20-ին, տեղի են ունեցել հանրային քննարկումներ Քաղաքական գիտությունների դոկտոր, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի 2025 թ. սեպտեմբերի 28-ին «Առավոտ»  օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ։ Ավելի վաղ Արսեն Գասպարյանը գրել էր․ «2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական … Read more

ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար

«Ճշմարտության հետքերով, արդարության հետևից». Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցին հիշատակի հավաք է անցկացվել Ստամբուլում՝ Ակօս շաբաթաթերթի նախկին խմբագրատան առաջ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար, արձանագրել են ներկաները, կարևոր համարել ազատության, արդարության և հավասարության համար նրա պայքարը շարունակելը: Մանրամասները՝ տեսանյութում։

Գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է ձյուն

21 Հունվարի, 2026 Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր … Read more

Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ղեկավարության հետ քննարկում են գործադուլավորների պահանջները

Հունվար 21,2026 14:32 «Ազատություն». Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց … Read more

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին

Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT)  խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան): ԿԳՄՍ նախարարությունը այդ առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, … Read more

Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ է, նա Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով է ազատությունից զրկվել․ պատգամավոր

Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ. գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային: Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ … Read more

Համացանցը՝ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտող

Եթե համացանցը լիներ երկիր, այն կլիներ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտողը․ գրում է Euronews-ը։ Համացանցը պատասխանատու է համաշխարհային ածխածնի արտանետումների 3.7 տոկոսի համար՝ գերազանցելով օդային ճանապարհորդությունների հասցրած վնասը։ Ահա, թե ինչու են գիտնականները ստեղծել նորարարական գործիք՝ լույս սփռելու այն բանի վրա, թե ինչպես է մեր գործունեությունը համացանցում ազդում բնության վրա։ Էքսետերի համալսարանի կլիմայի փորձագետների և Madeby.studio-ի … Read more

Վտանգված է ժողովրդավարությունը. ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները. Տեր Զարեհ

21 Հունվարի, 2026 Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու չեն արձագանքում, մեր պետությունում հավատարմագրված ներկայացչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հոգևորականների ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է … Read more

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս … Read more

Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ոչխարաբուծության զարգացման ծրագրով «Ֆրեշ լոգիստիկ» ընկերությունը ձեռք է բերել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար. աջակցում ենք տնտեսվարողներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #ինչպեսխոստացելէի հեշթեգի նշումով գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: Դիտումների քանակ2