Ջրհեղեղից 1 տարի 8 ամիս անց դեռ քննարկում են վնասված հատվածների վերականգնումը

21 Հունվարի, 2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։

Համաձայն հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024 թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ ջրհեղեղը տեղի է ունեցել 2024թ․ մայիսին՝ 1 տարի 8 ամիս առաջ, սակայն մինչ այժմ դեռ աղետի գոտին չնչին մասով է վերականգնված։

Leave a Comment