Փրկարարներն ու պարեկները մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն

ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։ Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։ Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը … Read more

Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունը

26 Հունվարի, 2026 70 տարեկանում մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը: Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին Երևանում։ 1973 թ.-ին ոսկե մեդալով ավարտել է երևանի թիվ 46 դպրոցը: 1978 թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը. 1978-1986 թթ. — Երևանի … Read more

Ինչպե՞ս վերահսկելի դարձնել քաղաքաշինական նորմերը․ կոմիտեի նախագահն անցած տարին է ամփոփել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Եղիազար Վարդանյանն ամփոփել է 2025 թ․ գործունեությունը։ Նա ասել է, որ շինարարության որակի ապահովումը իրենց առաջնահերթություններից է։ Քաղաքաշինական գործընթացների կարգավորումը, պարզեցումը և պարզաբանումը կոմիտեի գործունեության օրակարգում են։ Բացի այդ՝ կոմիտեն կարգավորում է նաև քաղաքաշինությամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման, դասակարգման և մոնիթորինգի հարցերը։ Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, շինարարությունը լայն … Read more

ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել մարզերում դպրոցականների տրանսպորտի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մրցույթի նպատակն է շուրջ 30 դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 … Read more

Չինաստանում բացվել է ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում

Չինական ընկերությունը բացել է մարդանման ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում․ հաղորդում է South China Morning Post-ը։ Շանհայի Պուդոնգ քաղաքում գտնվող գործարանը բացվել է անցյալ չորեքշաբթի: Այն այժմ ​​կարող է արտադրել տարեկան 100.000 հոդային միավոր, իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է եռապատկել արտադրությունը։ Նշվում է, որ ընկերությունն ընդլայնում է իր արտադրությունը, որպեսզի մարդանման ռոբոտների … Read more

Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝ հունվարի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառմամբ։   Վարորդներին խորհուրդ է տրվում … Read more

Երևանում մառախուղը կպահպանվի – Live News

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց … Read more

Աշխատաշուկայի գլոբալ համաժողովում Արսեն Թորոսյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության 2025–2031 ռազմավարությունը

Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման ալ Ռաջհիի հրավերով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային … Read more

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարում … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունվարի 23-26-ը բացահայտել են 252 հանցագործություն: Մասնավորապես՝ 90 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, … Read more