Մասիսի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 4-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի 43-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը Մասիս-Նորամարգ ճանապարհին հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 138 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը … Read more

ՍԱՏՄ-ն մանկապարտեզում հայտնաբերել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:   Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ … Read more

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում: «Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացեց իր … Read more

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 1-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:  

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել … Read more

Շուրջօրյա աշխատանքներ՝ եղանակային բարդագույն պայմաններում

Վարդենյաց լեռնանցք (Մարտունու տարածաշրջան): Ճանապարհները սպասարկող ընկերությունները ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայությունների հետ համագործակցաբար շուրջօրյա աշխատանքներ են կատարում եղանակային բարդագույն պայմաններում։ Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Մանրամասները՝ տեսանյութում։   Դիտումների քանակ1

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

Փետրվարի 1-ին՝ ժամը 08։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ … Read more

Ողջ գիշեր ՀՀ ավտոճանապարհներին շարունակվել են ձմեռային սպասարկման աշխատանքները

Ամբողջ գիշեր ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվել են ձմեռային սպասարկման աշխատանքները։ Այդ մասին հայտում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Դիտումների քանակ5

Օգտվողներ կան ապահովագրությունից. Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայից ԲԿ-ներ ուղեգրված բուժառուներ կան

Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթով Գյումրիում արդեն կան ուղեգրված հիվանդներ: Սա հնարավորություն է 65-ն անց անձանց լիարժեք օգտվելու առողջապահական ծառայություններից: Համակարգին բուժաշխատողներն ու քաղաքացիները նոր են ծանոթանում, առաջացած հարցերին լուծում է տրվում հընթացս:

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 1-3-ին՝ գիշերը, և առավոտյան սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում hունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան … Read more