Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ


«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝ հունվարի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


 


Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառմամբ։


 


Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Դիտումների քանակ4

Leave a Comment