ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների խորացումը դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն. փոխվարչապետ – Tsayg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Հայաստանի և հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական … Read more

Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում․ ՊՆ-ն պարզաբանում է

Ի պատասխան «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։ Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան … Read more

Արդեն 12 օր է Ախթալա/Շամլուղի հանքերի աշխատավորների մի խումբ իրականացնում են գործադուլ

26 Հունվարի, 2026 Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․ «Արդեն 12 օր է, և միգուցե ավելի, որ Ախթալա/Շամլուղի հանքերի աշխատավորների մի խումբ, այն է՝ հորատողները, իրականացնում են գործադուլ։ Այսօր ևս աշխատավորները հավաքվեցին ընկերության դարպասների մոտ և իրականացրեցին իրենց պահանջատիրական ակցիան։ Կարծես թե ոչինչ չի փոխվել։ Պահանջները չեն փոխվել, պահանջները չեն բավարարվել։ Այս ընթացքում, բացի լրատվամիջոցներից … Read more

Համընթաց ենք աշխարհի նորարարություններին․ Ավանեսյանը հետևել է ռոբոտի մասնակցությամբ վիրահատության ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրաարակել՝ տեղեկացնելով, որ նորագույն տեխնոլոգիաները ՀՀ-ում բժշկության մեջ լայնորեն ներդնելով` համընթաց ենք առողջապահական ոլորտի աշխարհի նորարարություններին: «Ուրախ եմ, որ Հայաստանում արդեն նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնում կա հնարավորություն՝ իրականացնել վիրահատություններ` ռոբոտի մասնակցությամբ: Այսօր հետևել եմ տեխնոլոգիական այս հնարավորությամբ իրականացվող վիրահատության ընթացքին»,- տեսանյութին կից գրել է … Read more

Լրատվական դաշտը ծայրահեղ բևեռացված է. ԽԱՊԿ նախագահ

Լրագրողական դաշտը ծայրահեղ բևեռացված է, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Նա նկատել է, որ բևեռացվածության պայմաններում առաջին պլանում են ֆեյք լուրերը, ապատեղեկությունը, վիրավորանքը և զրպարտությունը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ խորհրդարանական ընտրությունները ծանր փորձաքննություն կարող են լինել լրագրողների համար, որոնք պետք է փորձեն աշխատել պրոֆեսիոնալ, էթիկական նորմերին համապատասխան: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։ Դիտումների … Read more

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։ Արշավը նրանց կոչ է արել օգտագործել իրենց բարոյական հեղինակությունը՝ վերահաստատելու միջազգային իրավունքի գերակայությունը և պատասխանատվությունը և առաջադրել միջազգային արդարադատությունը պաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին … Read more

Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահին

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները … Read more

ՆԳՆ բարեփոխումը ճիշտ ուղով է ընթանում. վարչապետը ծանոթացել է կառույցի հաշվետվությանը

Ոստիկանության համակարգի բարեփոխումները ճիշտ ուղով են ընթանում, և արդյունքը տեսանելի է: Ներքին գործերի նախարարն է զեկուցել վարչապետին և փաստարկներ ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությանը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական մոտեցումների առաջընթացը: Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի կամուրջն ու անցակետը լիարժեք պատրաստ են շահագործման

Հայկական կողմը հնարավոր ամեն ինչ արել է, և Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը․ տեղեկացնում է «Հանրային» հեռուստաընկերությունը։ «Այստեղ կան բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար: Հաշվարկվում է, թե սահմանի բացումը ինչ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ու տարածաշրջանի համար»,- ասված է ՀԸ-ի ռեպորտաժում: