Վենսի տարածաշրջանային այցին ընդառաջ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը համայնքային արշավ է սկսել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ … Read more

Նրանց ճակատագիրը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև Հայաստանի ողջ ժողովրդի արժանապատվության հարց. Սերգեյ Շահվերդյան

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը գրում է.«Արցախի Հանրապետության ռազմական-քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի «դատարանի» կողմից դատապարտվել է ցմահ կամ 20 տարվա ազատազրկման: Նման որոշումը ներկա իրականությունում կանխատեսելի էր, բայց ոչ նման անարդար ու դաժան:Նման չոր տողերի հետևում կան մարդկանց ճակատագրեր, տարիներ ծառայություն իրենց ժողովրդին, իրենց ընտանիքները, երեխաները, հարազատները: Սա պարզապես թվեր … Read more

15-19 տարվա ազատազրկում՝ պատանդառված մեր հայրենակիցներին – Live News

Բաքվի զինվորական դատարանի վճռով Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը  և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Հիշեցնենք. նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին կշարունակվեն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։ Հիշեցնենք,

«Հիշում եմ քո ձայնը»․ Ֆրանսիայում ցուցադրվել է Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմը

«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում կայացած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:  … Read more

Free Armenian Hostages-ը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին․ հայտարարություն

Free Armenian Hostages քաղաքացիական հասարակության շարժումը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին վերահաստատել միջազգային իրավունքը և ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին։ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։ Արշավը նրանց կոչ է արել … Read more

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»․ Փաշինյանը՝ սիրիացի վարձկանների եւ հայ գերիների վերադարձի մասին

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների դիմաց Թուրքիայի միջոցով Սիրիա են վերադարձվել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացի վարձկան ահաբեկիչները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են հայերի դեմ։ Հարցին, թե այս գործարքի արդյունքո՞ւմ է տեղի ունեցել հայ գերիների վերադարձը, եթե այդպես է, արդյոք սա անհամաչափ գործարք չէ, … Read more

Կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ հայ գերիների ճակատագիրը չմոռացվի

«National Catholic Register» թերթն անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածում մասնավորապես ասված է. «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են թողնում աշխարհի այլ վայրերում հալածվող քրիստոնյաների տառապանքները։ Այս համատեքստում կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների … Read more

Ամանորյա ուղերձում Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին

Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում, գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում: «Ես չէի կարող գրել այս ուղերձն՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են … Read more