«Բացարձակ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը». ՔՊ-ում կրկին ընտրություններ են

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր կրկին ներկուսակցական ընտրություններ են, և այս ընտրությունների արդյունքներով արդեն ձևավորվելու է ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը։ Դրանք կամփոփվեն վաղը ուշ երեկոյան, հետո արդեն հաջորդ 50-ը և դրան հաջորդող 50-ը ևս կկազմվեն ըստ այն արդյունքների, որոնք նախորդ ընտրությունների ընթացքում են արձանագրվել։ Այսօրվա քվեարկության արդյունքներին արդեն մասնակցել են բազմաթիվ կուսակցականներ, ինչպես նաև ղեկավար … Read more

Քոչարյանի պաշտոնավարումն էլ էր կոշտ, ինչպես Փաշինյանինը. իրավապաշտպան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելու դեպքում խոստանում է համաներում հայտարարել: Նա այս մասին խոսելիս շեշտել է՝ «այն գործերը, որ քաղաքական բաղադրիչ ունեն»: Ո՞ր գործերը նկատի ունեն, որո՞նք են համարում քաղաքական՝ վարչապետի պաշտոնին հավակնող ընդդիմադիր առաջնորդը փակագծեր չի բացել: «Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է, բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը՝ ո՞նց եղավ, … Read more

Կառավարությունը շարունակում է գնումներ կատարել Քոչարյանների «Տոյոտա»-ից

Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ավտոսրահից 16 միլիոն դրամով՝ ավելի քան 42 հազար դոլարով Toyota Camry մեքենա է ձեռք բերել։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է այս շաբաթվա սկզբին՝ մարտի 24-ին։ Գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը և հաղթել։ Գնման փաստաթղթերից պարզ չի դառնում, թե … Read more

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ նոր Սահմանադրությունը առաջին իսկ հանրաքվեով կընդունվի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մի շարք այլ կուսակցականների նման, այսօր արդեն չէր կասկածում, որ եթե իրենց նախաձեռնած նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, առաջին իսկ փորձից կընդունվի: «Ես վարչապետի նման էդքան վատատես չեմ՝ էդ հարցի շրջանակներում, և կարծում եմ, որ և՛ վարչապետին, և՛ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել և հանրության … Read more

Երեկվա միջադեպին գնահատական կարող են տալ իրավապահները, քաղաքացիները և կուսակցությունը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ կա երեք սուբյեկտ, որ կարող է գնահատական տալ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ իրավապահները, ՀՀ քաղաքացիները և իր կուսկցականները՝ վարչության նիստում: «Առաջինն իրավապահ մարմիններն են, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն, եթե գտնեն՝ էն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն: … Read more

Հայաստանը՝ Գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում

Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190.46 միավորով։ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտնում է, որ սա պատմական արդյունք է Հայաստանի գեղասահքում։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ «Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, … Read more

«Փախել, ճողոպրել են». ըստ Փաշինյանի՝ արցախցիների կռվելու մասին պնդումները միֆ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: «Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», – այսօր նշեց նա: Փաշինյանն ասաց՝ անհրաժեշտ լինի, տվյալները կգաղտնազերծի, բայց երբ՝ որոշողն ինքն է: Չնայած Փաշինյանի ղեկավարած կառավարության հնգամյա ծրագրում գրված էր, որ Հայաստանը … Read more

Հայհոյանքներով միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. երկու անձ բերման է ենթարկվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ: Վիճաբանության ընթացքում հնչում են սեռական բնույթի … Read more

Քննարկումներ պարգևատրումների շուրջ․ ՔՊ-ն չի բացահայտում, ընդդիմությունից թիվ են հրապարակում

Մինչ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն բացահայտում՝ ինչքա՞ն պարգևատրումներ են ստացել նախօրեին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը կոնկրետ թիվ է հնչեցնում՝ մոտ 680 հազար դրամ: Ընտրություններից առաջ Կառավարությունը պաշտոնյաներին ու պետական աշխատողներին 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևատրումներ որոշեց բաժանել՝ նախորդ տարվա երկրորդ կեսի աշխատանքի համար: 3.6 միլիարդ էլ Ամանորի նախօրեին էին … Read more

«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հերթական անգամ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը: «Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», – նշեց Փաշինյանը: Փաշինյանը, սակայն, այսօր կոնկրետացրեց, նշելով, որ հունիսի 7- ին հայ ժողովուրդը պետք է … Read more