Վարդանյանի անաչառության հարցը՝ ընդդիմության քննադատության ներքո

«Քաղաքացիական պայմանագրից» օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանին ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում էին՝ հենց այս իշխանությունն էր ուզում Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անել՝ որպես պատճառ բերելով նաև, որ նա «Հանրապետական» կուսակցությունից էր տեղափոխվել բարձր դատարան. «Ձեր երդումը ուրիշ ի՞նչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ Դուք չեք գնում այնտեղ սպասարկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը, և Դուք … Read more

ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին, հայտնում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը։ Այս նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց … Read more

Վարչապետի այցի օրը չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր ընկերները դարձյալ մի քանի ժամ իրավապահների հետ են անցկացնել

Մինչ վարչապետն անցած շաբաթ օրը շրջում էր Չարենցավանի փողոցներում, ապա իր թիմակիցների հետ պարում այդ քաղաքի ռեստորաններից մեկում, չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր երկու ընկերները դարձյալ ստիպված էին մի քանի ժամ իրավապահների հետ անցկացնել: Ընդդիմադիր հայացքներով տղամարդկանց այս անգամ էլ չհաջողվեց տեսնել Նիկոլ Փաշինյանին: «Ես էլ չեմ պատկերացնում մենք ասենք էդ հինգ հոգով կամ տասը … Read more

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն: Երևանում երեկ անցկացրած քարոզչական հանդիպումների ավարտին Փաշինյանը սպասվող սեպտեմբերյան պատերազմը որակելով «աղետաբեր», վստահեցրեց՝ այն չի ուշանալու: «Էն, որ բոլորը ասում էին՝ «պատերազմ է լինելու», ես ասում էի՝ չի լինելու, լինելու է խաղաղություն, ասում էին՝ «ի՞նչ գիտես», … Read more

Պատերազմի ուրվականը՝ նախընտրական պայքարի առանցքում. Քոչարյանն արձագանքում է Փաշինյանին

«Խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը տասը տարի խաղաղություն էր ապահովել: Աբսուրդն էլ չափ ու սահման պետք է ունենա»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքում վարչապետ Փաշինյանի մեղադրանքին թե իր, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը պատերազմի … Read more

Փաշինյանի «ուրախ ավտոբուսը» Գեղարքունիքում․ ճանապարհներ, խոստումներ, գոհ ու դժգոհ բնակիչներ

«Գալ Գեղարքունիքի մարզ ու կարտոշկա չուտել, էդ մեղք է»,- Գեղարքունիքի մարզի խորհրդանիշ համարվող կարտոֆիլն ուտելուց առաջ, վարչապետ Փաշինյանն այսօր էլ ուրախ ավտոբուսում ներկա բացակա արեց: ՔՊ-ականներն էլ ակտիվ սրտիկներներով էին արձագանքում: Իշխանական ավտոբուսի առաջին կանգառը Վարդենիսում էր: Տարբեր հարցերով, խնդիրներով ու գոհունակության խոսքերով իրեն մոտեցած վարդենիսցիներին Փաշինյանը դարձյալ իր գլխավոր թեզը հիշեցրեց. «Ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, … Read more

Հզորացվում են դեմոկրատական ինստիտուտները, որ ազատ և արդար ընտրություններ անցկացվեն ՀՀ-ում. Կոս

Ինչպե՞ս են Եվրամիությունում ընդունում հայաստանյան ընդդիմության քննադատությունը, թե Բրյուսելը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, երբ հայտարարում է, որ օգնելու է Երևանին՝ չեզոքացնելու Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքները: Ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը, որ այսօր Գյումրիում էր, լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց՝ դա միջամտություն չէ՝ Եվրամիությունն աջակցում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդվեն: «Եվրամիությունում կուտակած մեր գիտելիքները մենք կիսում ենք ձեր … Read more

Լարված քննարկում խորհրդարանում՝ ոստիկանության գործողությունների և լրագրողների շուրջ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խորհրդարանական զեկույցը՝ Կառավարության ծրագրի կատարողականի մասին դահլիճում կրքեր բորբոքեց: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ուժային կառույցի ղեկավարից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ էին երեք հարյուր ոստիկաններ ուղեկցում վարչապետին միացած բարձրաստիճան հոգևորականներին, որոնք Էջմիածին էին գնացել պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: «Բարձրաստիճան ոստիկան, ինչի՞ էին 10 եպիսկոպոսի ուղեկցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, … Read more

«Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուխ», թե՞ «անսխալ գրել արհամարհել»

Ուղիղ եթերում ուտել «42 պեռաշկի՞ և 6 գծամետր սուջո՞ւխ», թե՞ «անսխալ գրել «արհամարհել» բառը: Իր առանցքային մրցակիցներին նետված վարչապետ Փաշինյանի մարտահրավերը նոր զարգացումներ են ստանում: «Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք՝ արհամարհել», – այսօր հայտարարել է Փաշինյանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը արձագանքել … Read more

Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ խոչընդոտ պայմանագրի ճանապարհին. ԱՄՆ զեկույցն ու արձագանքները

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը: «Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե … Read more