Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190.46 միավորով։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտնում է, որ սա պատմական արդյունք է Հայաստանի գեղասահքում։
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։
«Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»։
Սպորտային զույգերի մրցաշարում ոսկե մեդալ նվաճեցին Գերմանիան, արծաթը մեդալ՝ Վրաստանը, իսկ բրոնզե մեդալ՝ Կանադան ներկայացնող զույգերը։
Հայաստանը աշխարհի առաջնությանը ներկայացնող մյուս մարզիկը՝ մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը դեռևս ելույթ է ունեցել կարճ ծրագրում՝ վաատակելով 70 միավոր: Առջևում ազատ ծրագիրն է։