«Չլսված, աննկարագրելի բան է». պետություն-եկեղեցի լարվածությունը քննարկվեց խորհրդարանում

Իրավաբաններն ու հանրային գործիչներն այսօր խորհրդարանում փաստերով էին փորձում հիմնավորել՝ վարչապետ Փաշինյանն ու իրավական համակարգը հատել են իրավունքի կարմիր գիծը, միջամտում են եկեղեցու ներքին կառավարմանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պետություն-եկեղեցի լարվածության ու դրա հետևանքները հաղթահարելու հարցով հայտարարության նախագիծ է մշակել: Այսօր խորհրդարանական լսումներ էին հրավիրել ու արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ քննարկում էին: «Մեր նպատակն է ստանալ … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն այցել են Դավիթ Մինասյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Դավիթ Մինասյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ … Read more

Փեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտ կամք» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտելու համար՝ կախված պայմաններից։ Այս հայտարարությունը կարող է ազդակ լինել, որ երկրները կարող են հակամարտության կարգավորման ուղղությամբ շարժվել: Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել էր, որ առաջիկա օրերը «որոշիչ կլինեն»։ Նույն օրը, Փեզեշքիանը կարծես շեղվել է Թեհրանի … Read more

«Արևմտամետների բևեռը փլուզվում է»․ Արամ Սարգսյանի դաշնակից Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի արևմտամետ դաշնակիցը՝ Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից: Նա կասկածում է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հավատարիմ է արևմտյան գծին։ «Կներեք, արդեն բանական մարդու մտքում չի տեղավորվում, ինչպես կարող է լիբերալ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամի հետ, ընդգծում եմ, 2018 թվականից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի հետ որևէ ճանապարհ անցնելու տարբերակ … Read more

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ինչ են ասում Փաշինյանն ու Քոչարյանը

«Մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն». Փաշինյան Խորհրդարանական ընտրություններից հետո պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. վարչապետն ու ընդդիմադիրները պաշտոնական քարոզարշավից մոտ մեկ ամիս առաջ այս հարցի շուրջ բանավեճն է՛լ ավելի են սրում: Նիկոլ Փաշինյանն այսօր մի տեսանյութ հրապարակեց, որտեղ հակադարձեց իր ընդդիմախոսների այն պնդումներին, որ պատերազմներ եղել են հենց իր իշխանության օրոք, իսկ դրան նախորդած շրջանը … Read more

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղաքական 2 ուժի հետ հուշագիր կստորագրի՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին: «Ազատության» տեղեկություններով՝ քաղաքական այդ 2 ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը»: «Ուժեղ Հայաստանը» որոշել է դաշինք կազմել այնպիսի … Read more

Պետական գնումներ՝ Քոչարյաններից, հայհոյանքներ ու «փախածների» մասին պնդումներ. անցնող շաբաթը

Ինչպիսին էր նախորդ շաբաթը Հայաստանում, ինչ կարևոր ու ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան. շաբաթվա ամփոփումը դիտեք «Ազատության» տեսանյութում:

Ուրախ ուիքենդ՝ Երևանում. քարոզարշավից 40 օր առաջ վարչապետի թեկնածուները փորձում են սրտեր շահել

Քաղաքական ուժերն այսօր՝ քարոզարշավի մեկնարկից շուրջ 1.5 ամիս առաջ, հանդիպումներ են անցկացրել քաղաքացիների հետ: Մանրամասն՝ տեսանյութում.

«Տաբու բառեր պե՞տք է որոշենք և չխոսե՞նք դրա մասին». Փաշինյանի հայտարարությունը ցեղասպանագետին հիշեցնում է ԽՍՀՄ-ը

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին խոսելը վնասակար համարող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը հարց է տալիս՝ ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, արդյոք ցեղասպանագետներն այլևս չեն կարող զբաղվել էթնիկ զտման, ցեղասպանության հարցերով, քանի որ Փաշինյանը դա որակել է վնասակար: «Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, իրենք էլ, … Read more