Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել

«Ինչ անե՞մ, հիմա, պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Կոմունալի աշխատողներից պահանջվել ա, մենք եկել ենք». – Վեդիի բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին: Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ … Read more

Նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված․ Շիրակի մարզպետն ամփոփել է 2025 թվականը

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Մարզպետն ամփոփել է 2025 թվականին մարզում իրականացված աշխատանքների արդյունքները, խոսել ձեռքբերումների և ձախողումների մասին, անդրադարձել նաև այս տարվա անելիքներին։ «Ձեռքբերումներ շատ կան, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված։ Իսկ ձախողումները բոլոր այն աշխատանքներն են, որոնք մինչև հիմա չենք կատարել»,-նշել է մարզպետը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, հավատարիմ Եկեղեցու Սրբազան ավանդությանը․ Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է . Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։Տավուշի … Read more

Ճանապարհների վիճակը 17.00-ի դրությամբ – Live News

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին … Read more

Հոգևորականները շարունակում են իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ գիշերվանից հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին՝ «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են հարյուրավոր հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է ևս մի քանիսը․ ԲԱՐԵՆՈՐՈԳՈ՞ՒՄ ԹԵ՞ ՉԱՐԻ ՁԵՌԱԳԻՐ Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող … Read more

Հոգի ունեք տալու – Live News

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ դուրս եկած արդեն վայ-հոգևորականները վստահաբար, շատ խղճուկ վիճակում են, նրանց հոգիները ահավոր վայրիվերումների մեջ են, իրենք իրենց ձեռքով սև գիծ են քաշել իրենց ապրած կյանքի, կարդացած գրքերի, տարիների աղոթքի և հավատի վրա։  Ես չգիտեմ ինչով և ինչպես են էդ մարդկանց ստիպել, համոզել, պարտադրել, վախեցրել, կաշառել, դեպքերը կարող են յուրաքանչյուրի մասով տարբեր … Read more

Այսօր պետք է ոչ թե խոսել, այլ գործնական քայլեր իրականացնել քաղբանտարկյալների հարցում․ Դավիթ Ֆիդանյան (տեսանյութ)

Այսօր պետք է ոչ թե խոսել, այլ գործնական քայլեր իրականացնել քաղբանտարկյալների հարցում․ Դավիթ Ֆիդանյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May … Read more

Ակցիա հաջակցություն Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի (տեսանյութ) – Live News

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի՝ Ալեն Սիմոնյանի արարքին իրավական գնահատական չի տրվել։ Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ սա համարում են ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություն, որի նպատակն է լռեցնել Սամսոնյանին և Սաղաթելյանին։ Իսկ երեկ տղաների կալանքը դատարանը երկարացրեց 3 ամսով։

Ճանապարհների ձնամաքրման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով

Ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական ճանապարհներին շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կոտայքի մարզում «Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ … Read more