Ճանապարհների վիճակը 17.00-ի դրությամբ – Live News

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Վայքի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Leave a Comment