
Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ գիշերվանից հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին՝ «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։
Արդեն հրապարակվել են հարյուրավոր հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է ևս մի քանիսը․
ԲԱՐԵՆՈՐՈԳՈ՞ՒՄ ԹԵ՞ ՉԱՐԻ ՁԵՌԱԳԻՐ
Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող և պառակտիչ: Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:
Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով:
- Երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն,
- Երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն,
- Երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն,
սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը: Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը: Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից:
Հայր Վաչե Մկրտչյան
«Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ)
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Չարի բոլոր կապանքները փշրվելու են։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։
Ապաշխարեցե’ք և ետ դարձե’ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։
Եկեղեցին անպարտելի է։
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին։
Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
Ես՝ Տեր Արամ քահանա Բաղումյանս, որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Տեր Արամ քահանա Բաղումյան
Հոգեւորականի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է։ Դա ոչ միայն լոկ խոստում է Աստծուն, այլև ուղեցույց՝ յուրաքանչյուր օրը սկսելու եւ ավարտելու համար։ Հավատարիմ լինել նշանակում է ծառայել անկեղծ, պահպանել ճշմարտությունը և լինել օրինակ մարդկանց համար։ Սրան հակառակ՝ անհավատարմությունը խաթարում է ներքին խաղաղությունը և վստահությունը։ Հավատարմությունը չի գովազդվում, այն երևում է գործերում, աղոթքներում և խոսքի մաքրության մեջ։
Հավատարիմ հոգեւորականը կանգնած է դժվարությունների ու հուսահատության առաջ, բայց չի հրաժարվում իր կոչումից։ Հավատարմության լույսը, որ ճառագում է իրենից, սփռվում է համայնքի վրա՝ մարդկանց ցույց տալով հավատքի ուղին։ Հավատարիմ հոգեւորականի կյանքը սովորեցնում է սիրել, համբերել և ծառայել առանց պայմանների։ Հավատարմությունը պահում է հոգին և կերտում մարդուն իր հոգևորի ձգտումների ճանապարհին։ Այդպիսին է հոգեւորականի հավատարիմ ուղին՝ պարզ, ամուր և անփոփոխ։
Մնում եմ հավատարիմ Իջման Սուրբ Սեղանի առջեւ ստանձնած իմ ուխտին՝ որդիական ջերմ սիրով եւ խոնարհությամբ։ Աստված օգնական, Վեհափառ Տեր։
Վիրապ աբեղա Սարգսյան
Ես` Տեր Ներսես քահանա Խանանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին:
Տեր Ներսես քահանա Խանանյան
Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին:
Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը:
Տեր Կարապետ քահանա Ստեփանյան
Ես`Տեր Եղիշե քահանա Բարսեղյանս իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։
Աստված օգնական և պահապան բոլորիս:
Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
Ես`տեր Մաշտոց քահանա Հակոբյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Տեր Մաշտոց քահանա Հակոբյան
Ես` Տեր Մեսրոպ քահանա Օհանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Տեր Մեսրոպ քահանա Օհանյան
Ես`Տեր Թորգոմ քահանա Վարդանյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։
Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը։
Տեր Թորգոմ քահանա Վարդանյան
Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյան
Ես` Տեր Նարեկ քահանա Տիգրանյանս,իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Տեր Նարեկ քահանա Տիգրանյան
Երբևէ չեմ ընդունել դավաճանությունն ու կեղծավորությունը։ Այս երկու մարդկային հատկանիշներից նաև շատ եմ տուժել անձնապես։ Ինչպես նաև որևէ անձնական գրառում չեմ ունեցել այս էջում, էջս օգտագործել եմ միմիայն քարոզչության նպատակով։ Այժմ թերևս խախտեմ և ասեմ՝ ծառայել և ծառայելու եմ Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին։
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ես Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանս, հաստատ մնալով Քրիստոսահիմն Իջման Սուրբ Սեղանի առջև կատարած իմ ուխտի մեջ, անվերապահ հավատարմությունս ու որդիական խոնարհությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Միաբանությանս, Եկեղեցուս ազգընտիր և օծյալ գահակալին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Միևնույն ժամանակ դատապարտում եմ մեր Ազգի և Եկեղեցու պառակտմանն ուղղված թշնամահաճո և չարաշունչ նախաձեռնությունը։
Տեր Մխիթար աբեղա Եփրեմյան