Դատավարական հստակեցումներ են նախատեսվում վարչական դատավարությունում

Որպես կարեւոր դատավարական սկզբունք` օրենսգրքով ամրագրվում է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը: Ընդլայնվում է գրավոր ընթացակարգով քննության ենթակա գործերի ցանկը: Ներքին գործերի նախարարությանը վերապահվում է իր գործունեությանը վերաբերող որոշ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործեր քննել, որոնք ներկայումս վերապահված են Վարչական դատարանին: Դատավարական առավել ճկուն ընթացակարգեր են նախատեսվում, օրինակ` դատավորների` տարբեր վարույթներում գտնվող գործերը միացնելու հնարավորություն, … Read more

Թեև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց Բաքուն ակտիվացրել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման. զեկույց

Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ «Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական»։ Միաժամանակ վարչապետին ենթակա մարմինը արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր և բացասաբար են ազդում … Read more

Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Հայաստանի քաղաքացիների կյանքը փոխելու համար․ ՈՒՂԻՂ

Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Հայաստանի քաղաքացիների կյանքը փոխելու համար․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March … Read more

Փաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կրճատել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը

Առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու … Read more

«Բոլոր կողմերից օգնում են, որ Փաշինյանը մնա իշխանության․ թուրքերը եւ ադրբեջանցիները դարձել են նրա քարոզիչը եւ արդեն ընտրական գործընթաց են սկսել»

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նա անդրադարձավ «ԹՐԻՓՓ» ծրագրին, ասաց, որ այս վիճակով այն ծրագիրն ընդունելի չէ իրենց համար։ Բայց, իհարկե, բանակցելու տեղ կա, եթե Հայաստանը կարողանա ճիշտ բանակցություններ վարել, եւ «ԹՐԻՓՓ»-ը չդառնա … Read more

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկային գործոն է տեսնում. Ադրբեջանը շարունակում է զինվել. զեկույց

20 Հունվարի, 2026 Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․ Հայաստան-Ադրբեջան 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում … Read more

Ուժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում

Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականցրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և … Read more

Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին

«Թրիփփ»-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը նոր քաղաքական քննարկումների ալիք է բարձրացրել։ Իշխանությունները պնդում են, որ դրանում հստակ ամրագրված են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է խոսել անվտանգության լուրջ ռիսկերի, տարածաշրջանային ճնշումների և ռազմավարական սխալների մասին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քուչակ-Միրաք … Read more