Բաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն կա

Փետրվարի 25-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի … Read more

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով․ դեսպանություն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելեց Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին, որտեղ հանդիպեց Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին, շրջեց տարածքում, դիտարկեց Միացյալ Նահանգների կողմից տրամադրված սարքավորումները և նույնիսկ պարեկների հետ միասին շրջայցի դուրս եկավ։ «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության … Read more

Հայաստանը ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի, հայտարարել է Փաշինյանը Վարշավայում։ Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հարցին: «Բնականաբար, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի … Read more

Եվրասիական երկխոսություն-Հայաստան։ Խորհրդաժողով ռուս փորձագետների մասնակցությամբ․ ՈՒՂԻՂ

Եվրասիական երկխոսություն-Հայաստան։ Խորհրդաժողով ռուս փորձագետների մասնակցությամբ․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 February … Read more

Փաշինյանը Լեհաստանում հանդիպել է օտարերկրյա դեսպանների հետ – Live News

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր … Read more

Քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող … Read more

Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 23-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, հոգեմետ դեղահաբեր, թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ և … Read more

Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական փոխկախվածությունը կարող է դառնալ խաղաղության գլխավոր երաշխիքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ընդհանուր շահերն ու փոխկախվածությունը կարող են ավելի ուժեղ հիմք ստեղծել կայունության համար, քան նույնիսկ ստորագրված համաձայնագրերը։ «Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են երկու երկրների ու կառավարությունների քաղաքական կամքի վրա: Մենք հիմա տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, … Read more

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական … Read more

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց – Live News

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-գրել է նա: Հիշեցնենք՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝«Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց … Read more