Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանն այցելել են Ռաիսա Մկրտչյանին՝ շնորհավորելու տարեդարձի առթիվ

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր ներշնչումներ: … Read more

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան երկկողմ գործարար կապերի ընդլայնման … Read more

Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա

Ավարտվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև: Նախարարը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսակ Անի Բադալյանը:

Մեկնարկում է «Դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը. հանդիպում Տավուշի մարզում

ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և գործընկերների հետ համատեղ շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը: Ծրագրի նոր փուլի մեկնարկին և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ հանրապետության հինգ մարզում՝ Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում, անցկացվում են խորհրդատվական հանդիպումներ։ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի դպրոցում տեղի ունեցած հերթական հանդիպմանը … Read more

Ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը մնում են Հայաստանի Կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա … Read more

ՀՀ ԱԺ պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում այցելել է Բրյուսել

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում փետրվարի 24-25-ը եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն): Այցը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի «Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի շրջանակում: Նպատակն էր խթանել միջխորհրդարանական երկխոսությունն ու խմբակցությունների միջեւ փոխգործակցությունը, ինչպես նաեւ ծանոթացնել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի գործունեությանը, ընթացակարգերին եւ ժողովրդավարության աջակցության գործիքակազմին: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության … Read more

Արարատ Միրզոյանը Ժնևից մեկնել է Վարշավա (տեսանյութ) – Live News

Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Արարատ Միրզոյանը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին երկօրյա … Read more

Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Տավուշի մարզի ուսումնական հաստատություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցներ և Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ: Հերթական չնախատեսված այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատությունների ուսումնական գործընթացների կազմակերպմանը, առկա խնդիրներին, հաստատությունների շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը: Այցի առաջին կանգառը Իջևանի … Read more

Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է: ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությունը շարունակվում է՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ:

Քաղաքացին զենք-զինամթերք էր թողել և զանգահարել Ոստիկանություն

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Փետրվարի 23-ին ՆԳՆ Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի … Read more