Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով․ դեսպանություն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելեց Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին, որտեղ հանդիպեց Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին, շրջեց տարածքում, դիտարկեց Միացյալ Նահանգների կողմից տրամադրված սարքավորումները և նույնիսկ պարեկների հետ միասին շրջայցի դուրս եկավ։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Comment