Արսեն Թորոսյանն այցելել է Հայաստանի ամենատարեց քաղաքացուն` 113-ամյա Աստղիկ Վարդանյանին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն այսօր Տավուշի մարզի Մովսես գյուղում այցելել է ՀՀ ամենատարեց քաղաքացուն` 113-ամյա Աստղիկ Վարդանյանին: ՀՀ Կառավարության որոշմամբ` կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և 100 տարին լրացած անձանց 100 տարին լրանալու հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ միասին տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ գումար:

Իրանում ցանկացած լուրջ ցնցում անմիջապես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

«Կարծում եմ, մանավանդ հայերս պետք է շահագրգռված լինենք, որ մեր անմիջական հարեւան երկիր Իրանում զարգացումները տեղի ունենան հնարավորինս խաղաղ եւ չստեղծվի անկայուն ու քաոսային իրավիճակ, տեղի չունենան բախումներ ու բռնություններ։ Հայաստանի համար Իրանը պարզ մի հարեւան չէ, այլ աշխարհաքաղաքական տեսանկյունից կենսական նշանակություն ու կարեւորություն ունեցող երկիր ու պետություն, առեւտրա-տնտեսական կարեւոր գործընկեր։ Այդ պատճառով Իրանում ցանկացած … Read more

Երևանն այդ զանգի՞ն էր սպասում, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգևոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան և քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ցավակցում է Գերագույն հոգևոր առաջնորդի մահվան պաշտոնական հաստատումից գրեթե մեկուկես … Read more

ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Արաղչիի հեռախոսազրույցի մասին – Live News

Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն տարածեց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցի մասին։  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ … Read more

Նուբարաշենում բախվել են «Hongqi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ «Նուբարաշեն» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ, բախվել են «Hongqi» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Վթարի փաստով ՊԾ Երևան … Read more

Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ – Live News

Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 February 2025 … Read more

Ամփոփվել է Զինվորական դատախազության՝ 2025 թվականի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 2-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Արմեն … Read more

Հայտնաբերվել է 398 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 573, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 692 դեպք, որից 254-ը՝ արտակարգ

Փետրվարի 23-ից մարտի 1-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 692 դեպք, որից 254-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 138, փլուզման, պայթյունի, քարաթափման, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 3, առատ ձյան, մերկասառույցի, թունավորման՝ 5-ական, ձնաբքի՝ 7,  ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 10, ճանապարհատրանսպորտային … Read more

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Այս մասին հայտնում է ՔԿ-ն։ Անձը կալանավորվել է: