Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են – Live News

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մութաֆյանի և Օհանջանյանի անմեղությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ուշագրավ է՝ տղաներն այս գործով տևական ժամանակ եղել են ապօրինի կալանքի տակ, շուրջ 7 տարի կրել են … Read more

Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ … Read more

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են մի շարք նախագծեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ … Read more

ԻԻՀ և ՀՀ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ – Live News

ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։ Այս զրույցի ընթացքում Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների՝ երեխաների և կանանց խմբի նահատակության համար։ … Read more

Կասեցվել է «Կարասի» արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները: Այսպես՝ – առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին, – խոհանոցի հատակի որոշ … Read more

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը: Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ … Read more

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում փաստացի բնակվող 35-ամյա մի տղամարդ նույն գյուղում գտնվող, մեկ այլ անձի պատկանող և որպես պահեստ օգտագործվող վագոն-տնակներում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Ստուգման նպատակով Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին Արևաշատ, և իրավապահների տեղեկությունը հաստատվեց։Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն կատարվեց … Read more

Ներկայացվել է մարտ ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է մարտ ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։