
Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն տարածեց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցի մասին։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի: