Ստամբուլում հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները – Live News

Ստամբուլում այսօր մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ՝ Ջեյհուն Բայրամովի, Մակա Բոճորիշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հայտնել է APA գործակալությունը, ավելի վաղ կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի … Read more

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ … Read more

Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը

Վրաստանը չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, քանի որ դրանք կպարունակեն հսկայական ռիսկեր Վրաստանի համար՝ գործնականում որևէ ազդեցություն չունենալով Ռուսաստանի վրա։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Մենք չենք կարող և չենք կիրառում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունենա … Read more