Փաշինյանը և Կոբախիձեն ստորագրել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը (տեսանյութ)

Վրաստանում տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին հաջորդել են վարչապետների հայտարարությունները:

Անհայտ կորածների հարցը դիտարկվում է որպես բացառապես հումանիտար խնդիր․ կայացել է հանձնաժողովի նիստ

2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ … Read more