Կասկած չունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում հայտարարել է՝ կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ «Թե երբ այն կստորագրվի, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ հիմա ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ … Read more

Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Մինսկի խմբի համանախագահների նպատակը հակամարտության կարգավորումը չէր ․ Ալիև

Մինսկի խմբի համանախագահների նպատակը հակամարտության կարգավորումը չէր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և ընդունվել է համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք իրական … Read more

Մոլագարը Եվրոպայում ելույթ է ունենում այն մասին, որ ինքը ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ

Մոլագարն իր քարոզչության ընթացքում սիրում է օգտագործել “անկախություն” եզրն, այն առումով, որ զոհաբերելով Սրցախը, 15 կիլոմետր սահմանազատումով ինքը Հայաստանին անկախություն է բերել, իսկ այլոք Հայաստանը ցանկանում են դարձնել ծայրագավառ։  “Անկախություն” հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ։ Գոյություն ունի պետությունների “կատաստր”, դա ՄԱԿ-ն է, որտեղ իրավաբանորեն ճանաչում եւ պետություն` … Read more

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման … Read more

Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի երկու դրվագ․ կամավոր հանձնվել է զենք-զինամթերք

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Զուգահեռ շարունակվում է բացատրական աշխատանքը։ Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղի եկեղեցու հետնամասում թողել է զենք-զինամթերք։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, ատրճանակ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և 114 փամփուշտ։Մեկ այլ քաղաքացի էլ … Read more

Ինչպես են անցկացվելու 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով … Read more

Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես … Read more

Իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև

Ադրբեջանի հետ խաղաղությունը թույլ կտա Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ «Իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Այն դեռևս այդպիսին չէ։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», – ասել է նա։ Ալիևը … Read more

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով … Read more