Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք, որից 1-ը … Read more

Ակադեմիական քաղաք. արվեստների կլաստերի ուղղությամբ համագործակցություն է նախատեսվում միջազգային հեղինակավոր բուհերի հետ

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվում միջազգային հեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձևավորմանը և իրագործմանը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է պայմանագրեր կնքել Լոնդոնի արվեստների համալսարանի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ: Ժաննա … Read more

Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատման դիմում գրել․ վարչապետը պարզաբանել է պատճառը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին ի պատասխան հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին անձամբ է խնդրել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության ղեկավարը չհերքեց՝ իր ցուցումի պատճառ է հանդիսացել այն, որ Էդիտա Գզոյանը  ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում նրա հետ զրույցում հիշատակել է արցախյան հիմնահարցն … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամների հարցաքննություններ՝ նիստը տապալելու նպատակով. փաստաբան (տեսանյութ)

Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնակցել է հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից երկուսի հարցաքննություններին, սակայն այնտեղ տեսել է նաև այլ անդամների։ «Հետաքրքիր զուգադիպությամբ հարցաքննությունները նշանակվել են այն ժամերին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության, սա նույնպես եղել է … Read more

ՎԶԵԲ ներկայացուցչի հետ քննարկվել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուններին – Live News

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման … Read more

Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական է․ Գոռ Հակոբյան

Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին․ «36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է  մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։ Նա նշեց, պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի։ Դրա մասին կհայտարարի լրացուցիչ։Հիշեցնենք, … Read more

ԵԽ 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մարտի 11-ին պաշտոնական նամակ են հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի Թուսենի նախաձեռնությամբ ուղարկված այս նամակը հետևում է մի … Read more

Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է – Live News

Ազատություն Սամվել Կարապետյանին Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է։ 9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող։ Ինչպե՞ս անենք, որ չվախենա և առերեսվի նրա հետ անձամբ։ Չվախենա և թույլ տա, որ մարդը օգնի իր երկրին։ Մարտի 13, ժամը 15։30 ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 Ես լինելու եմ … Read more