Ադրբեջանի հետ խաղաղությունը թույլ կտա Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
«Իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Այն դեռևս այդպիսին չէ։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», – ասել է նա։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկը մեծանում է։
«Հակամարտությունները խաթարում են ավանդական տրանսպորտային ուղիները՝ ստեղծելով շատ լուրջ խնդիրներ մարդկանց, երկրների և տնտեսությունների համար։ Տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար», – ընդգծել է նա։