Կասկած չունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում հայտարարել է՝ կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։

«Թե երբ այն կստորագրվի, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հիմա ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։

«Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելն անհնար դարձնելու մասին։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,- նշել է նա։

 

Leave a Comment