Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ

Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլետրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ի՞նչ է թաքնված Ալիևի առաջարկության տակ։ Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը էնեգետիկ անվտանգության ոլորտում։ Այս հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ինչո՞ւ Մոսկվայում ոմանց դուր չի գալիս այն,որ ռուս զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ Հայաստանում

Ռուսաստանից դեպի Հայաստան զբասաշրջային հոսքի կտրուկ աճ է արձանագրվել: Այդ ծավալները մասնագետների կանխատեսումների համաձայն մոտակա ամիսների ընթացքում էլ ավելի են աճելու՝ հակառակ Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությանը: Ի՞նչ վերլուծությունների հիման վրա են արվում այդ կանխատեսումները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանում հյուրանոցային ամրագրումների խոշորագույն օնլայն ծառայությունը «Աստրավոկը» խոշորագույն ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոստրախի» հետ համատեղ վերլուծություն … Read more

«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով

Վանաձորում ավագանու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը: Նա համոզված է, որ տեղի ունեցողը … Read more

Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։ Ջրանցքներում վտանգը կրկնապատկում են սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու ինքնուրույն դուրս գալը գրեթե անհնար … Read more

Կասեցվել է «Սիսմուր» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոմամբ՝ կասեցվել է «Սիսմուր» ՍՊ ընկերությանը պատկանող «Սիսմուր» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ․ Արևաշատ): Որոշման հիմքը սաիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են՝ հայտնաբերված վերահսկողության ընթացքում:Այսպես՝– արտադրամասի նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,– պահեստի հատակը, պատերը … Read more

Երևանի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես`Սայաթ-Նովա 12 … Read more

Երևանում նոր` COP 17-ի փողոց կլինի. վարչապետը` սպասվող փոփոխությունների մասին

Հեղափոխության ամբողջ օրակարգն այսօր նույն հրատապությամբ դրված է սեղանին, ինչպես 2018 թվականին է եղել, Կառավարության նիստին հայտարարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև նոր պաշտոնների նշանակմանն ու կարևոր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին և բացերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Կանխվել է հրդեհի տարածումը զբոսայգում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Նրանք անմիջապես սահմանազատել են տարածքը՝ կանխելով կրակի տարածումը։ Հրշեջ-փրկարարների ու պարեկների օպերատիվ … Read more

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտով պայմանավորված: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման տարիներին արդյունավետ և սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով դեսպանի անձնական ներդրումը երկու … Read more